Խանութներում 24 կարատ ոսկուց կոշիկ է հայտնվել

17:15   24 հունիսի, 2013

Ոսկուց աշխարհում առաջին կոշիկը վաճառվում է Արաբական Միացյալ Էմիրությունների աշխարհահռչակ «The Dubai Mall» առեւտրի կենտրոնում:

Ըստ Emirates 24/7-ի, արտասովոր կոշիկի հեղինակ, իտալացի հայտնի դիզայներ Ալբերտո Մորետտին նորաձեւության սիրահար աղջիկներին հնարավորություն է տվել ձեռք բերել բարձրակրունկ ոսկե կոշիկներ: Իսկ նորաձեւության հանդեպ թուլություն ունեցող տղամարդիկ կարող են գնել 24 կարատ ոսկուց ոտնաման: Նման կոշիկների մեկ զույգն արժե 2670 դոլար:

Հարկ է նկատել, որ չնայած աստղաբաշխական գնին, ոսկե կոշիկների դիզայնը պարզ է: Մորետտիի խոսքով, նման ազնիվ նյութի պարագայում, ինչպես ոսկին է, լրացուցիչ ձեւավորման կարիք չկա: Այն արդեն շքեղ է, այդ պատճառով կոշիկները ստեղծվել են դասական ոճով:



© NEWS.am STYLE