Անվերջանալի ամուսնալուծություն. Անջելիա Ջոլին մտադիր է վերադարձնել Բրեդ Փիթին

20:14   12 ապրիլի, 2019

Անջելինա Ջոլին կարծես մտափոխվել է. աղբյուրների կարծիքով՝ դերասանուհին երկարաձգում է ամուսնալուծության գործընթացը, քանի որ ցանկանում է Բրեդ Փիթին ընտանիք վերադարձնել, հայտնում է The Sun-ը։

«Անջելինան Բրեդին հստակ հասկացրել է, որ ցանկանում է վերականգնել հարաբերությունները»,- հայտարարել է աղբյուրը զույգի շրջապատից։ Նրա խոսքով՝ 55-ամյա դերասանը չի ձգտում հաշտության, սակայն ջանքեր է գործադրում ներդաշնակ շփման հասնել նախկին կնոջ հետ հանուն երեխաների։  

Հաղորդվում է, որ զույգը կարող էր ամուսնալուծվել դեռ մեկ տարի առաջ, եթե Ջոլին համաձայներ բաց թողնել նախկին ամուսնուն։ Ավելի վաղ նա խոստովանել է, որ Փիթի հետ իր հարաբերությունները վատացել են, եւ ինքն այժմ սովորում է միայնակ կնոջ կյանքին։

Ջոլին եւ Փիթն ամուսնացել են 2014թ.-ի օգոստոսին, իսկ 2016թ.-ի սեպտեմբերին դերասանուհին դիմել է ամուսնալուծվելու համար։ 2018թ.-ի ավարտին հայտնի է դարձել, որ նախկին ամուսինները վերջնական համաձայնություն են ստորագրել երեխաների խնամականության պայմանների վերաբերյալ։ Նրանք վեց երեխա ունեն, որոնցից երեքին զույգը որդեգրել է։



© NEWS.am STYLE