Աննա Գրիգորյանն՝ առանց շպարի

20:45   12 ապրիլի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը ներկայացել է առանց դիմահարդարման։

Դերասանուհին նոր կադրեր է հրապարակել իր միկրոբլոգում՝ ցուցադրելով իր բնական գեղեցկությունը։ Աննան ծաղկային պրինտով հագուստ է կրում, որը համադրել է աքսեսուարների՝ ժամացույցի եւ վզնոցների հետ։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ Աննան գեղեցիկ է ու բնական։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան կարմիր լողազգեստ էր կրում եւ պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել գեղեցիկ դերասանուհուն։ «Դու հրեշտակ ես»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE