Մարիամ Ալեքսանյանը՝ նուրբ կերպարում

23:36   12 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով նուրբ կերպարում։

Դերասանուհին իր միկրոբլոգում տեղադրված սեւ-սպիտակ լուսանկարում ներկայացել է ուսերը բաց, հայացքը դեպի տեսախցիկը։ Քնքուշ լոսւանկարին կից Մարիամը մեկնաբանություն չի թողել, սակայն նրա էջի հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

Ավելի վաղ Մարիամ Ալեքսանյանը լուսանկար էր հրապարակել սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր, իսկ մեկնաբանություններում դերասանուհին հայտարարել էր, որ երջանիկ է։ «Չգիտեմ՝ երջանկությունը ինչ բառերով ու ինչ գույներով են նկարագրում, բայց հիմա երջանիկ եմ։ Հ.Գ Մեկը կա, լարված ֆիլմ է դիտում»,- լուսանկարը մակագրել էր Մարիամը։



© NEWS.am STYLE