Քլոե Քարդաշյանը գայթակղիչ դիրքով ցուցադրել է հյութեղ կազմվածքը

10:14   13 ապրիլի, 2019

Ռեալիթի-շոուի 34-ամյա աստղն իր Good American հագուստի բրենդի համար նոր ֆոտոշարք է իրականացրել։

Քլոե Քարդաշյանն իր միկրոբլոգում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում գայթակղիչ հանդերձանքով կերպարանք է ընդունել։ Հայտնի հայուհին կրում է սեւ, մարմինն ընգրկող զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել են մեծ, ոսկեգույն ականջօղերը։ Այս կերպարում նա ընգծել է մարմնի փարթամ կառուցվածքը։

«Ես շատ երջանիկ եմ, որ ներկայացնում եմ իմ բրենդի նոր հանդերձանքը, որը հասանելի է։ Երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի այն կատարյալ դառնար։ Ես տպավորված եմ, թե ինչպիսի տեսք ունի այն եւ ինչպես է ընգրկում մարմինը», - իր Instagram-ում պատմել է հեռուստաաստղը։

Օրերս Քլոե Քարդաշյանն իրեն փորձել էր Դայանա Ռոսսի կերպարում։ Նա կրում էր երկարափեշ, ոսկեփայլ զգեստ եւ ամառային բարձրակրունկներ։ Նրա այս կերպարը առանձնահատուկ ուշադրության է արժանի․ ոճաբանները նրան աֆրո ոճի սանրվածք էին արել եւ բավականին արտահայտիչ ու շատ շպար կար դեմքին։ Այսպիսի նորաձեւ համադրությունը համեմատել են ամերիկացի երգչուհի Դայանա Ռոսի հետ։



© NEWS.am STYLE