Մարմինն ընգրկող զգեստ եւ բարձրակրունկներ․ Հասմիկ Խոջյանի գարնանային կերպարը

13:46   13 ապրիլի, 2019

«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:

Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ, գարնանային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է կապույտ, մարմինն ընդգրկող, կապույտ զգեստ եւ նույն երանգի բարձրակրունկներ։ Հմայիչ կադրերին կիցնա գրել է․ «Հանգստյան օրերը սկսվա՜՜՜ծ եննն։ Իսկ դու ինչպե՞ս ես վայելելու գարնանային շաբաթ-կիրակին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հասմիկ Խոջյանի հետ համատեղ լուսանկար էր հրապարակելդերասանուհի Մարինկա Խաչատրյանը։ Թե Մարինկան, թե Հասմիկը վառ կերպարում էին։ Մարինկա Խաչատրյանը սեւ զգեստ էր ընտրել, որը համադրել էր կապույտ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեւ պայուսակն ու բարձրակրունկները։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն էր տվել ջինսե տաբատին, որը համադրել էր մուգ վարդագույն կոստյումի եւ բարձրակրունկ կոշիկների հետ։



© NEWS.am STYLE