Գարուն եւ գույներ. Street style Երեւանում (ֆոտո)

14:31   13 ապրիլի, 2019

Վերջ: Թրենդից անցան այն օրերը, երբ հարցին, թե ինչպես ես, պետք է պատասխանես՝  «Տրամադրությանս գույնը սեւ է»: Ինչո՞ւ, որովհետեւ գարուն է, արեւ… Ոչ միայն տրամադրությունդ, այլեւ զգեստապահարանդ պետք  գունափոխես: Ի դեպ, Երեւանում շատ երիտասարդներ արդեն հասցրել են հրաժեշտ տալ տաք հագուստին եւ վերադառնալ վառ ու պայծառ երանգներին:

NEWS.am STYLE-ը հերթական զբոսանքի ժամանակ մի պահ կանգ է առել Ազատության հրապարակում եւ լուսանկարել այնտեղ զբոսնող վառ ու ուրախ հայուհիներին, որոնցից շատերը, նույնիսկ, սեւ հագուստով պայծառ տրամադրություն էին փոխանցում:

 Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE