Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

17:49   13 ապրիլի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում պատկերված է ընտանիքի անդամների հետ։ Լուսանկարում երգչուհին ամուսնու հետ միասին ամուր գրկել են իրենց որդուն՝ Լեոյին։ Ընտանեկան կադրին կից որեւէ մեկնաբանության չենք հանդիպում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր տեղադրել, որոնցում փոքրիկ որդու հետ էր։ Հռիփսիմեն սպորտային ոճում էր. նա ջինսե տաբատը համադրել է րբաճկոնի եւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE