Համացանցում հայտնվել են նոր «Չարլիի Հրեշտակների» առաջին կադրերը

22:22   13 ապրիլի, 2019

Նոր՝ «Չարլիի Հրեշտակները» ֆիլմի առաջին, պաշտոնական կադրերն արդեն հասանելի են։ Դրանցում պատկերված են Քրիսթեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը եւ Էլլա Բալինսկան։ Լուսանկարները հրապարակվել են Entertainment Weekly-ի ինսթագրամյան էջում։

Ինչպես նշում է հրատարակչությունը, ֆիլմի ռեժիսորը՝ դերասանուհի Էլիզաբեթ Բենքսն է։ Նա բացատրել է, որ նոր նախագիծը հնի շարունակությունն է, որ իր մեջ ներառում է «1970-ականների օրիգինալ սերիալի եւ 2000-ականների ֆիլմի իրադարձությունները»։ Ֆիլմում կներկայանա նաեւ ինքը՝ Բենքսը, ինչպես նաեւ Պատրիկ Ստյուարտը, Ջոնաթան Տակերը, Սեմ Կլաֆլինն ու Նոա Սենտինեոն։

Ռեժիսորի խոսքերով նոր ֆիլմում հրեշտակների ղեկավար Չարլզ Տաունսենդն այնքան կհարստանա,  որքան երբեւէ չի եղել։ Այդ իսկ պատճառով սյուժեում կներկայացվի միջազգային մակարդակի հետախուզական կազմակերպություն։ Համաշխարհային պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի 15-ին։  



© NEWS.am STYLE