«Ծո, մենք օր Ֆորտ Բոյարում Game of Thrones կնկարեինք, դուք ուրդե՞ղ էիք»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային գրառումը

23:17   13 ապրիլի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որին կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ծո, մենք օր Ֆորտ Բոյարում Game of Thrones կնկարեինք, դուք ուրդե՞ղ էիք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր Երեւանի ֆոնին։ Նա պիջակ եւ ջինսե տաբատ էր կրում։ «Բարի երեւանյան երեկո»,- մեկնաբանություններում գրել էր Մկրտիչ Արզումանյանը։



© NEWS.am STYLE