Խորը դեկոլտե, սառեցնող հայացք, գայթակղիչ կերպար․ Լիլի Մորտոյի նոր տեսանյութը

14:14   14 ապրիլի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է կրքոտ ու գայթակղիչ կերպարում։ Մոդել-դերասանուհին կրում է խորը բացվածքով երկնագույն զգեստ, իսկ մեկնաբանությունների հատվածում նա գրել է․ «Երբ Դու ամեն պահ ԳԺՈԻԿ ես... -Լիլի՜-Լի-Լի-Լիլի՜…»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մորտոն սպորտային տոպ էր կրում եւ տաբատ։ Նա վառ դիմահարդարմամբ էր. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ «Ժպիտը լավագույն պատասխանն է բռիությանը։ Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները»,- հրապարակումը ռուսերենով մեկնաբանել էր Մորտոն։



© NEWS.am STYLE