Գարուն, արեւ ու զարթոնք․ Ծաղկազարդը` Երեւանում (ֆոտո/վիդեո)

13:35   14 ապրիլի, 2019

Այսօր նշում են Ծաղկազարդը` եկեղեցական տոն, որն ազդարարում է գարնանային բացօթյա տոների սկզբը: Ծաղկազարդը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ` ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվան»:

Այս օրը Հայաստանի եկեղեցիները զարդարում են ուռենու ճյուղերով, որոնք եկեղեցում օրհնվելուց հետո բաժանվում են հավատացյալ ժողովրդին։ Այդ ճյուղերն ու դրանցից պատրաստված պսակները պահվում են տներում մինչեւ հաջորդ Ծաղկազարդ։

Իզուր չէ, որ հենց այս տոնն է ազդարարում գարնանային ծիսակարգերի սկիզբը։ Օրհնված ծաղկեպսակներով զբոսնող երեխաներն ու երիտասարդներն, իսկապես, խորհրդանշում են գարնանային արեւը, մաքրությունը, զարթոնքն ու պայծառությունը։

NEWS.am STYLE-ն այսօր առավոտյան եղել է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում, որտեղ բավականին տոնական տրամադություն էր։ Մեր պատրաստած ֆոտո եւ վիդեո ռեպորտաժները կներկայացնեն, թե ինչպիսի մթնոլորտ էր եկեղեցու շրջակայքում, ինչպես են պատրաստում տոնը խորհրդանշող պսակն ու որն է տոնի նախապատմությունը։

Լիանա Խուդոյան, Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE