Ուսանողուհի Ալինա Սանկոն՝ «Միսս Ռուսաստան 2019» գեղեցկության մրցույթի հաղթող

15:09   14 ապրիլի, 2019

Ապրիլի 13-ին «Barvikha Luxury Village» համերգասրահում տեղի է ունեցել գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։

«Միսս Ռուսաստան 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 20-ամյա Ալինա Սանկոն Ռոստովի մարզի Ազով քաղաքից։ Նրան է հանձնվել ադամանդներով եւ մարգարիտներով զարդարված թագը, որն արժե ավելի քան քսան միլիոն դոլար։

Ըստ ավանդույթի՝ թագը նրան հանձնել է անցած տարվա հաղթող Յուլյա Պոլյաչիխինան։ Գեղեցկության մրցույթի հաղթողը ստացել է նաեւ դրամական մրցանակ եւ կարող է մասնակցել միջազգային այնպիսի մրցույթների, ինչպիսիք են «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք»։

Գեղեցկուհին սովորում է Մոսկվայի հողաշինարարության համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի երրորդ կուրսում։ Նա սիրում է զբաղվել նկարչությամբ, գեղանկարչությամբ, պոեզիայով, սիրում է նաեւ ճանապարհորդել։

Աղբյուրը՝ РИА Новости



© NEWS.am STYLE