Կրքոտ համբույր ինքնաթիռի սանդուղքին․ Քայլի Ջենների եւ սիրելիի ռոմանտիկ լուսանկարը

18:23   14 ապրիլի, 2019

21-ամյա Քայլի Ջենները 27-ամյա Թրեւիս Սքոթի հետ մեկնել է Քալիֆորնիա՝ մասնակցելու Coachella երաժշտական փառատոնին։

Ռեալիթի շոուի աստղն իր Instagram-ում կիսվել է ռոմանտիկ կադրով, որն արվել է ինքնթիռի սանդուղքի վրա։ Լուսանկարում զույգը մեղմ համբուրվում է։ Քայլին թռիչքի համար ընտրել է հարմարավետ ջինսե կոստյում, որը համադրել է սպիտակ տոպի եւ սպորտային կոշիկների հետ։

Երկրպագուները ուրախացել են զույգի համար, որն առաջատար երաժշտական փառատոնին հանգստանալու է։

Ավելի վաղ Քայլին լուսանկարներ էր հրապարակել հանգստից։  Կադրերում Քայլին ոտքերը ծալած նստած է Թրեւիսի վրա։ Առաջին լուսանկարում նրա ձեռքում առկա է գավաթ, իսկ սիրելին  գրկել է նրա պարանոցը։

Լողափնյա հանգստի համար Ջեններն ընտրել էր վագրային պրինտով լողազգեստ։ Ականջօղերն ու մատանիները լրացնում էին նրա կերպարը։

Աղբյուրը՝  DailyMail



© NEWS.am STYLE