Անատի Սաքանյանը շքեղ կերպարում

18:46   14 ապրիլի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Նա կրում է սեւ, երկարափեշ զգեստ, որի վրա առկա են դեղին ծաղիկներ։ Դիմահարդարումը երեկոյան է, իսկ կերպարն ամնողջացնում են ոսկեգույն ականջօղերը։

Նշենք, որ ավելի վաղ Անատի Սաքանյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ, ուլտրակարճ կիսատաբատ, նույն երանգի տոպ, իսկ գրավիչ կերպարը համալրում էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE