Խորը դեկոլտեով եթերային զգեստ․ Ժաննա Բուտուլյանի հմայիչ լուսանկարը

19:47   14 ապրիլի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է սպիտակ, թեթեւ, եթերային զգեստ։ Դերասանուհին մեղմ դիմահարդարմամբ է, վարսերը՝ ուղիղ հարդարված։ Հմայիչ կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր վերարկուով եւ արեւային ակնոցով։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին կատարել էր ռուսալեզու հետեւյալ գրառումը․ «Ամեն խազում կա մեկը, ով կառավարում է այն, եւ կա մյուսը, ով բաժանում է։ Զոհին որքան շատ թվա, որ նա է խաղը ղեկավարում, այնքան քիչ նա իրականում դա կանի․․․»։



© NEWS.am STYLE