«Ռուսաստան, խոպան տեղ, բերման են ենթարկում»․ Մկոյի զվարճալի հրապարակումը

20:52   14 ապրիլի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գիշերանոցով, հողաթափերով ու պայուսակով։ Հրապարակմանը կից հայտնի դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ռուսաստան, խոպան տեղ, բերման են ենթարկում»։

Նշենք, որ ավելի վաղ դերասանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․«Ծո, մենք օր Ֆորտ Բոյարում Game of Thrones կնկարեինք, դուք ուրդե՞ղ էիք»։



© NEWS.am STYLE