Քեյթ Մոսի համար տարիքն արգելք չէ․ մոդելը ներկայացել է ամբողջությամբ մերկ

22:09   14 ապրիլի, 2019

45-ամյա Քեյթ Մոսը հիացրել է հայտնի բրիտանական նորաձեւության աշխարհի լուսանկարիչներից մեկին։ 48-ամյա Մերտ Ալասը հայտատարել է, որ թոփ-մոդելը «հիանալի է»։

Բրիտանացի մոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսը լուսանկարում կերպարանք է ընդունել աթոռի վրա, ոտքը ոտքի վրա է գցած։ Ի դեպ նա ամբողջությամբ մերկ է։ Սեւ-սպիտակ լուսանկարում երեւում են բարձրակրունկները։ Դեմքի հանգիստ արտահայտությամբ մոդելը նայում է տեսախցիկին։

«Այսօր իմ հիանալի Քեյթի հետ՝ նկարահանման հրապարակում։ Նա գնալով ավելի ու ավելի է  գեղեցկանում», - Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել է լուսանկարիչը։

Կարճ ժամանակում այն արժանացել է մոտ 40 հազար լայքի։ Ի դեպ հրապարակումը դուր է եկել Պենելոպե Քրուզին եւ այլ աստղերի։



© NEWS.am STYLE