Համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, թափանցիկ բլուզ․ Շպռոտը՝ գայթակղիչ կերպարում

23:06   14 ապրիլի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram- ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։ Երգչուհին կրում է համարձակ բացվածքով կաշվե, սեւ կիսաշրջազգեստ, սպիտակ, քափանցիկ բլուզ եւ բարձրակրունկներ։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին կրում էր վագրային պրինտով, մարմինն ընդգրկող հանդերձանք։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Նկատենք, որ Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկն է:



© NEWS.am STYLE