Աննշան դիմահարդարում, հմայիչ կեցվածք․ Սիրուշոյի նոր լուսանկարները

22:39   14 ապրիլի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է մի քանի ծրագրի վրա, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է իր լսարանին եւ երկրպագուներին։

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրերում գեղեցկուհի երգչուհին մեղմ շպարով է, նարնջագույն զգեստով։ Լուսանկարներից մեկին կից նա գրել է․ «Ինչպես ենք նկարահանել սիրո մասին երբեւէ ամենագեղեցիկ երգի տեսահոլովակը»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ երգչուհին հայտնել էր նաեւ Սեբուի հետ նոր աշխատանքի մասին։ Համատեղ լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին գրել էր. «Մենք աշխատում ենք ինչ-որ բանի վրա»։



© NEWS.am STYLE