«Նա շիզոֆրենիա ունի». Դեցլի հայրը՝ նրա այրիի դեմ

12:06   15 ապրիլի, 2019

Կարծես թե իսկական սկանդալ է հասունանում։ Ռեփեր Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին, կտրուկ արտահայտվել է որդու կնոջ մասին։ Պրոդյուսերը կարծում է, որ Յուլյան թոռանը՝ Տոնիին, տրամադրում է իր դեմ եւ թույլ չի տալիս հանդիպել հարազատների հետ։ «Ես միշտ կօգնեմ Տոնիին։ Մենք նրան գրել ենք։ Ես գրել եմ. «Կյանքում ինչ էլ տեղի ունենա, իմ դռները բաց են, իմ հեռախոսահարամն ունես»»,- «НТВ»-ով հեռարձակվող «Ты не поверишь» հաղորդման եթերում ասել է Տոլմացկին։

Նույն հարցազրույցում նա ենթադրել է, թե իր մահացած որդու կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։ «Կիրիլը նրա համար ե՛ւ մայր էր, ե՛ւ հայր, ե՛ւ խոհարար։ Եղել է, որ նա երեխային թաքցրել է ինձնից։ Նա երբեք ոչինչ չի արել։ Կարծում եմ՝ ապրում է երկրպագուների տված գումարով։ Հուղարկավորության ընթացքում մատը մատին չի տվել։ Կասկածում եմ, որ նրա մոտ շիզոֆրենիա է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է պրոդյուսերը։

Децл с сыном

Հիշեցնենք՝ Դեցլը 15 տարի շարունակ հոր հետ չի շփվել այն պատճառով, որ վերջինս լքել է ընտանիքը երիտասարդ սիրուհու համար։ Կիրիլի մահվանից հետո Ալեքսանդրն առաջին անգամ է տեսել թոռանը՝ Տոնիին։ Տոլմացկու հարաբերությունները նրա հետ միանգամից փչացել են, երբ նա աջակցել է արտիստի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու Ռոման Սուպերի գաղափարին։ Տոնին հանդես է եկել դրա դեմ։



© NEWS.am STYLE