10:43 15 ապրիլի, 2019Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։
.jpg)
Մայրանալ պատրաստվող երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում, որոնցից մեկում պատկերված է ամուսնու հետ։ Սիլվա Հակոբյանը ծաղկավոր զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների եւ ջինսե բաճկոնի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին նուրբ, բայց նկատելի դիմահարդարմամբ էր. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ «Ինձ ավելի շատ նմանեցնում են մայրիկիս` թե՛ արտաքինով, թե՛ բնավորության որոշ գծերով։ Ինձ հետաքրքիր է՝ իմ հետեւորդներն իրենց ծնողներից ո՞ւմ են ավելի նման»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։