Թագուհի Ռանիան սովորեցնում է՝ ինչպես սպիտակ տաբատ կրել այս ամռանն ու գարնանը

13:45   15 ապրիլի, 2019

Թագուհի Ռանիան շարունակում է իդեալական եւ կանացի կերպարներ ցուցադրել գարնան եւ ամռան համար։ Հորդանանի թագուհին բարեգործական միջոցառման է մասնակցել, որի համար վարդագույն երանգի հագուստ է ընտրել։

Նա սպիտակ տաբատ էր կյրում, որը համադրել էր բաց գույնի բլուզի եւ վարդագույն գոտու հետ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկները եւ հագուստին համահունչ ընտրված պայուսակը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE