Աստղիկ Սաֆարյանի գարնանային կերպարը

12:41   15 ապրիլի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով իր ոճային կերպարը։

Երիտասարդ երգչուհին լուսանկարը տեղադրել է Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Աստղիկ Սաֆարյանը ծաղկավոր զգեստ է կրում, որը համադրել է դեղին բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր եւ թեւնոցներ, ինչպես նաեւ վառ պայուսակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը սպորտային տաբատ էր կրում եւ տոպ, որոնք համադրել էր սեւ սպորտային կոշիկների հետ։ «Առողջ ապրելակերպ»,- լուսանկարը մեկնաբանել էր Աստղիկ Սաֆարյանը։ Հետեւորդները նշել էին, որ երգչուհին գեղեցիկ է, իսկ նրանցից մեկը գրել է, որ նա մոդելային կազմվածք ունի։



© NEWS.am STYLE