Գույներ եւ ծաղիկներ. Մադոննա Հարությունյանի ոճային լուսանկարը

14:43   15 ապրիլի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Ոճաբանն իր միկրոբոլոգում հրապարակված լուսանկարում պուտավոր վերնաշապիկ է կրում, որը համադրել է գլխաշորի հետ։ Մադոննան կարմիր ակնոց է կրում, ինչպես նաեւ խոշոր աքսեսուարներ՝ ոսկեգույն վզնոց եւ մատանիներ։ Նրա ձեռքին ծաղիկներ են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մադոննան դստեր հետ լուսանկար էր հրապարակել։ Նա սպիտակ զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ գոտին։ Ոճաբանը Instagram-ի Stories բաժնում պատասխանել էր հետեւորդների հարցերին, տեղադրել նաեւ դստեր հետ լուսանկարն ու շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար։



© NEWS.am STYLE