«Ես սիրում եմ ծեր հումորիստի, Պուգաչովան՝ երիտասարդի». Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը պրիմադոննային շնորհավորել է հոբելյանի առիթով

14:17   15 ապրիլի, 2019

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր աստղային ամուսնու ստվերում չի մնացել, նրան համարձակորեն կարելի է հայտնի բլոգեր անվանել։ Ալլա Պուգաչովայի 70-ամյակի առիթով նա նախորդ տարվա լուսանկար է հրապարակել, որը հիշվել է նրա հետեւորդների կողմից։ Համադրված են պրիմադոննայի եւ Լեւինայի նկարները, եւ վերջինս ջրի երկու կաթիլի նման է Ալլա Բորիսովնային։

Супруга Мартиросяна сравнила себя с Пугачевой

«Իմ նախկին հրապարակումը մեկնաբանությունների ալիք բարձրացրեց Ալլա Բորիսովնա Պուգաչովային իմ նմանության վերաբերյալ։ Դուք իրավացի եք։ Ես սիրում եմ հումորիստի, Ալլա Բորիսովնան եւս սիրում է հումորիստի։ Իհարկե, ես սիրում եմ մեծ հումորիստի, նա՝ երիտասարդի։ Ես 40 տարեկանի տեսք ունեմ, Ալլա Բորիսովնան 40 տարեկանի տեսք ունի։ Սակայն ես 20 տարեկան եմ, Ալլա Բորիսովնան՝ 69։ Ինձ շատ է սիրում իմ մայրը, եւ իմ մայրը սիրում է Ալլա Բորիսովնային։ Ես «կին եմ, ով երգում է» եւ Ալլա Բորիսովնան «կին է, ով երգում է»։ Միայն թե ես երգում եմ հոգում, իսկ Ալլա Բորիսովնան՝ բեմում։ Ես տեսել եմ Ֆիլիպ Կիրկորովին, տեսնել է նաեւ Ալլա Բորիսովնան։ Միայն թե ես տեսել եմ բումում, իսկ Ալլա Բորիսովնան՝ հոգում»,- հեգնանքով նկատել է Ժաննան։

Ավելի վաղ Ժաննա Լեւինան մեկնաբանել էր Մաքսիմ Գալկինի «երեւակայությունը»՝ բարձր մակարդակով արտասովոր հանդիպման մասին. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։

«Մաքսիմ, ես համաձայն եմ առաջին տիկին դառնալ։ Դա իմ միակ հնարավորությունն է հանդիպելու Ալլա Բորիսովնայի հետ»,-  կատակել էր Լեւինա-Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE