Կիրկորովը հայտնել է Պուգաչովայից բաժանման անսպասելի պատճառը

16:13   15 ապրիլի, 2019

Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը «Московский комсомолец» թերթի հետ զրույցում անկեղծորեն պատմել է, թե ինչու է փլուզվել իր եւ Ալլա Պուգաչովայի միությունը։

Արտիստի խոսքով՝ Պուգաչովայի հետ համատեղ կյանքը հարթ է եղել։ «Հնարավոր է՝ աչքով են տվել։ Մենք չափից շատ էինք ցուցադրում ամեն ինչ։ Չափից շատ էինք արդարանում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Հարկավոր էր ապրել սեփական կյանքով»,- հայտարարել է նա։

Երբ Կիրկորովը կատարել է «Улетай, туча» երգը, բոլոր լրագրողները եւ աստղերի երկրպագուները կարծել են, որ դա նուրբ ակնարկ է, որ պրիմադոննայի հետ իր հարաբերություններն ավարտին են մոտեցել։ Ինչպես խոստովանել է Կիրկորովը, լրատվամիջոցները սկսել են գրել, որ Պուգաչովան նրան դուրս է արել։ Սակայն Կիրկորովը նշել է, որ երգը ոչ մի կերպ կապված չէ իրենց բաժանման հետ։ Այդ ժամանակ նրանք դեռ միասին են ապրել։

Կիրկորովի խոսքով՝ «Улетай, туча» երգն իր կատարմամբ մինչ այժմ շատ է դուր գալիս պրիմադոննային։ Նա երեկույթների ընթացքում, ուր ելույթ է ունենում երգիչը, պարում է դրա հնչյունների ներքո։

Картинки по запросу пугачева instagram

2019թ. ապրիլի 15-ին արտիստը դարձել է 70 տարեկան։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Պուգաչովան մոտավորապես 500 երգ է թսղարկել, որոնց շարքում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Миллион роз», «Не отрекаются любя», «Арлекино» եւ «Позови меня с собой»։ 1991թ.-ին երգչուհին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է ստացել, իսկ 1999թ.-ին արդեն «Հայրենիքի հանդեպ վաստակի» երկրորդ աստիճանի պարգեւ ստացել։



© NEWS.am STYLE