Մոդել Վինի Հարլոուն կտրուկ փոխել է մազերի գույնը. առաջին լուսանկարները

18:11   15 ապրիլի, 2019

Կալիֆոռնիայում անց է կացվում Coachella-2019 երաժշտական փառատոնը։ Հենց այս միջոցառումն է միավորել բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնք ժամանալ են Լոս Անջելես զվարճանալու նպատակով։ Իրադարձությունն անուշադրության չեն մատնել Victoria's Secret ապրանքանիշի հայտնի մոդելները։ Սեքսուալ գեղեցկուհիները երեկոյի համար հրապուրիչ զգեստներ են ընտրել, որոնցով զվարճացել են Coachella-2019-ի բացման ընթացքում։

Винни Харлоу сменила имидж

Երեկոյին ներկա է եղել նաեւ իր յուրօրինակ արտաքինով հայտնի մոդել Վինի Հարլոուն։ Մազերի նոր գույնը ցուցադրելու համար մոդելը նույն երանգի տոպ էր ընտրել եւ սպիտակ ջինսե շորտ։ Վինին հարմարավետ կոշիկ էր ընտրել՝ սիրելի երաժշտության հնչյունների ներքո զվարճանալու համար։

Картинки по запросу winnie harlow pink hair

Վինի Հարլոուն սովորաբար մազերի բնական երանգներ է ընտրում ու թխահեր է։ Մոդելը սիրում է ռոմանտիկ խոխոպներ, որոնք նրա կերպարին նրբություն են հաղորդում։ Սակայն ոճային ֆոտոշարքերի համար Victoria's Secret-ի «հրեշտակը» համաձայնում է արտաքինի հետ կապված տարբեր էքսպերիմենտների եւ ամենայն հավանականությամբ այս սանրվածքով կհայտնվի ինչ-որ գովազդային արշավում։



© NEWS.am STYLE