Սա արդեն չափազանց է. Նորթ Ուեսթը՝ բարձրակրունկ կոշիկներով

19:03   15 ապրիլի, 2019

Քլոե Քարդաշյանի եւ Տրիստան Թոմփսոնի դուստրն ապրիլի 12-ին մեկ տարեկան է դարձել, ինչը հայտնի ընտանիքն արդեն մի քանի օր է՝ նշում է։ Թրուի մայրը մեծ երեկույթ է կազմակերպել, որին ներկա էր նաեւ Քիմը դուստրերի՝ Չիկագոյի եւ Նորթի հետ։ Քիմի 5-ամյա դուստրը երեկույթին հայտնվել է մայրիկի բարձրակրունկներով։ Պարզվել է, որ նա հրաժարվել է տանից դուրս գալ առանց բարձրակրունկ կոշիկների։ Այդ մասին Քիմը հայտնել է Instagram-ի Stories բաժնում՝ հրապարակելով Yeezy ապրանքանիշի բարձրակրունկները կրող դստեր լուսանկարը։

Թրուի մայրը դստեր համար ատլասյա երկու զգեստ էր ստեղծել դիզայներ August Getty-ի հետ։ Երեկոյի ընթացքում արված լուսանկարներում Քլոեի եւ Թրուի հետ կանգնած է Տրիստան Թոմփսոնը. տոնի ընթացքում ծնողները մոռացել են բոլոր տարաձայնությունների եւ սկանդալների մասին։

Հիշեցնենք՝ երկու ամից առտաջ Քլոեն բաժանվել է Տրիստանից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Փետրվարի 17-ին Տրիստանին նկատել են Ջորդին Վուսի՝ Քլոեի քրոջ՝ Քայլի Ջենների լավագույն ընկերուհու ուղեկցությամբ։



© NEWS.am STYLE