Էմբեր Հերդը նոր լուսանկարներ է ներկայացրել՝ Ջոնի Դեփի սաստիկ զայրույթն ապացուցելու համար

23:06   15 ապրիլի, 2019

Նախկին ամուսիններ Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնութան գալ նույնիսկ պաշտոնական ամուսնալուծությունից 2 տարի անց։ Ընտանեկան բռնության մեղադրանքներից հետո Դեփը հերքել է ամեն ինչ եւ Հերդին ստախոս անվանել։ Դերասանուհին նախկին ամուսնու դաժանության նոր ապացույցներ է ներկայացրել։

Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել, որոնք 32-ամյա Հերդը ներկայացրել է՝ Ջոնի Դեպի՝ ենթադրյալ ոչ ադեկվատ պահվածքն ապացուցելու համար, հայտնում է Page Six-ը։ Դրանցում կարելի է տեսնել ավիրված հանդերձարանը, որը, ըստ դերասանուհու խոսքերի, գլխիվայր շրջել է նախկին ամուսինը։

Эмбер Херд

Ըստ նրա՝ այս միջադեպը տեղի է ունեցել 2015թ.-ի մարտին, եւ տեղի ունեցածին ականատես է եղել նրա հարազատ քույրը՝ Ուիթնին։

«Նա զայրացել է եւ սկսել ոչնչացնել ունեցվածքը, այդ թվում իմ հանդերձարանը։ Այս անգամ մեզ հետ է եղել քույրս՝ Ուիթնին, որը կանգնած էր աստիճանների վերեւի հատվածում։ Վախենալով, որ նա կտուժի Դեփի գործողություններից, ես հարվածեցի նրա դեմքին։ Դա միակ դեպքն է, երբ ես հարվածել եմ Ջոնիին։ Անվտանգության աշխատակիցները մեզ բաժանել են միմյանցից»,- հայտարարել է Էմբեր Հերդը։

Որպես լուսանկարների արժանահատավության ապացույց՝ կինոդերասանուհին ներկայացրել է տան կառավարչի հետ նամակագրությունը ունեցվածքի ոչնչացման մասին։



© NEWS.am STYLE