Պաշտոնական. Վերկա Սերդյուչկան կբարձրանա «Եվրատեսիլ 2019»-ի բեմ

20:01   15 ապրիլի, 2019

Անդրեյ Դանիլկոն, որը հանդես է գալիս Վերկա Սերդյուչկայի կերպարում, ամեն դեպքում կհայտնվի «Եվրատեսիլ 2019»-ի բեմում։ Մի քանի շաբաթ շարունակ երգչի ներկայացուցիչները բանակցություններ էին վարում շոուի կազմակերպիչների հետ եւ վերջապես համաձայնեցրել են բոլոր հարցերը։

Картинки по запросу верка сердючка

Փետրվարի վերջին լրատվամիջոցները հայտնում էին, որ երգիչ Անդրեյ Դանիլկոն կարող է հանդես գալ Իսրայելում՝ «Եվրատեսիլ 2019» միջազգային երաժշտական մրցույթի ընթացքում՝ հրավիրված երգչի կարգավիճակում։ Սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չէր հաստատվում, իսկ ներկայացուցիչները խնդրում էին ժամանակից շուտ չբարձրաձայնել տեղեկատվությունը՝ բարդ տեղաշարժը չվնասելու համար։

Верка Сердючка на Евровидении 2019 - детали

Այժմ արդեն Ուկրաինայի «Եվրատեսիլ»-յան պաշտոնական էջը հայտնում է, որ Անդրեյ Դանիլկոն Թել Ավիվում բեմ կբարձրանա Վերկա Սերդյուչկայի կերպարում։ Արտիստը հանդես կգա Նետա Բարզիլայի «Toy» երգով։

Բացի այդ՝ շոուի հանդիսատեսն ականատես կլինի նաեւ «Եվրատեսիլ»-ի հաղթողներ Նետա Բարզիլայի, Dana International-ի, Կոնչիտա Վուրսթի եւ 2018թ.-ի շոուի մասնակից Էլենի Ֆուրեյրայի ելույթին։

«Եվրատեսիլ 2019»-ի հատուկ հյուրը կլինի իսրայելական արմատներով հոլիվուդյան դերասանուհի Գալ Գադոթը։ Շոուին իր մասնակցությունը պաշտոնապես հաստատել է նաեւ Մադոննան։

Աղբյուրը՝ 24Lifestyle



© NEWS.am STYLE