Տիմատին Երեւանում է

01:33   16 ապրիլի, 2019

Ռուսական շոու-բիզնեսի ամենապահանջված ռեփերներից մեկը` Տիմատին, այս պահին Երեւանում է: NEWS.am STYLE-ի տեղեկություններով` երգիչը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան:

Տիմատին չի ցանկացել հանրայնացնել իր այցը, սակայն մեզ հայտնի է դարձել, որ ռեփերը Երեւանում կմնա 3 օր, իսկ այցի նպատակը այստեղ Black Star Burger ռեստորանի բացման աշխատաքներն են:

Black Star Burger-ը Երեւանում կբացվի մայիսին` Աբովյան 1/3 հասցեում:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր Երեւանում հայտնի ռեփերի ռեստորանի բացման մասին:

Երեւանյան Black Star Burger-ի ճաշացանկը նույնն է, ինչ մոսկովյանինը, մթերքի եւ պատրաստման որակը երաշխավորում են: Գնային քաղաքականությունը կվարվի տեղի գներին համապատասխան:



© NEWS.am STYLE