Շերը, Էն Հեթուեյը, Մելանյա Թրամփը եւ այլք՝ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի մասին

13:11   16 ապրիլի, 2019

Ամբողջ աշխարհը մինչ այժմ չի կարողանում ուշքի գալ սարսափելի հրդեհից, որը գրեթե ոչնչացրել է Փարիզի Աստվածամոր տաճարի փայտային հատվածը։ Փարիզի գլխավոր տեսարժան վայրը այրվում էր ավելի քան 9 ժամ։ Տաճարի ճակատային հատվածը հաջոցվել է փրկել։ Հրդեհի բռնկումը կապված է տաճարում վերականգնման աշխատանքների իրականացման հետ։

Ողբերգական իրադարձությունն արձագանք է ստացել ամբողջ աշխարհում։ Արտասահմանյան շատ աստղեր սոցիալական ցանցերում կիսվել են իրենց հույզերով։ 72-ամյա երգչուհի Շերը խոստովանել է, որ հրդեհի մասին նորությունը կոտրել է իր սիրտը։ «Դատարկություն։ Ֆրանսիացիներն ուժեղ են։ Աշխարհը երբեք չի մոռանա սա... Աղոթում եմ Նոտր-Դամի համար»,- Twitter-ում գրել է երգչուհին։

Картинки по запросу фото cher 

«Սատանան Prada է կրում» ֆիլմի 36-ամյա աստղ Էն Հեթուեյը Նոտր Դամն անվանել է մարդու ձեռքով ստեղծված խորհրդավորի, անիմանալիի եւ անորոշելիի մեկնությունը։ «Ու թեեւ հրդեհի տեսարանն ինձ արցունքներ է պատճառում, ես գիտեմ, որ նույնիսկ կրակը չի կարող նվազեցնել այս վայրի սրբությունը։ Բայց միայն ոչ այն, խնդրում եմ»,- Instagram-ում գրել է աստղը։

Իր զգացմունքների մասին խոսել է նաեւ 44-ամյա Ռիկարդո Տիշին։ «Խորը թախիծի զգացում այն ամենի պատճառով, ինչ այժմ կատարվում է Փարիզի Աստվածամոր տաճարում՝ այն վայրում, որը մեծ տեղ է զբաղեցնում իմ սրտում։ Աջակցության եւ սիրո խոսքեր եմ ուղղում բոլոր տուժածներին»,- գրել է Burberry-ի ստեղծագործական տնօրենը։

48-ամյա Մելանյա Թրամփը հայտարարել է, որ աղոթում է յուրաքանչյուրի անվտանգության համար։ «Սիրտս կտոր-կտոր է լինում Փարիզի բնակիչների համար Նոտր Դամում հրդեհից հետո»,- Twitter-ում գրել է ԱՄՆ առաջին տիկինը։



© NEWS.am STYLE