Այլեւս գեր չէ. ռուս դերասան Ալեքսանդր Սեմչովը նիհարել է 100 կիլոգրամով

15:13   16 ապրիլի, 2019

Ռուս դերասան, «Ընտրությունների օր» ֆիլմում նահանգապետի դերակատար Ալեքսանդր Սեմչովը լրջորեն նիհարել է։ Այժմ կոլեգաները կատակում են՝ նրան անվանելով «Սաշայի կես»։

Հայտնի դերասանը դարձել է 50 տարեկան։ Նա կոլորիտային գեր տղամարդկանց բազմաթիվ կերպարներ է մարմնավորել։ «Լիկվիդացիա» սերիալում նրա հերոսին եւ «Ընտրությունների օր» ֆիլմում նահանգապետին հենց այդպիդին է հիշել հանդիսատեսը։ Այդ ֆիլմերի նկարահանման ընթացքում արտիստի քաշը հասել է 190 կիլոգրամի։ Դրա պատճառով նրա մոտ դիաբետ է զարգացել։

«Губернатор» из фильма «День выборов» Александр Семчев похудел на 100 кг

Նախորդ տարի Սեմչովը սկսել է նիհարել։ Աշնանը նա ազատվել է 40 կիլոգրամից, իսկ իր հոբելյանին արդեն՝ 100 կիլոգրամից։ Դերասանը հավաստիացնում է, որ ավելորդ քաշից ազատվելը կապված չէ սիրային ապրումների հետ։

«Սիրո մասին խոսք անգամ չի կարող լինել։ Խնդիրը ճիշտ սնունդն է։ Պարզապես հարկավոր էր զայրանալ, հավաքվել եւ ջանքեր գործադրել։ Այլեւս հնարավոր չէ լողալ ալիքի ուղղությամբ։ Աստված չանի՝ ինչ-որ մեկն այդքան գիրանա։ Գեր մարդիկ դժբախտ են։ Նրանց հարկավոր է խղճալ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե դա ինչ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար՝ ոտքերի, լյարդի, ամբողջ օրգանիզմի վրա»,- «АиФ-Тверь»-ի հետ զրույցում պատմել է Սեմչովը։

Դերասանի խոսքով՝ ինքը սկսել է գիրանալ 23 տարեկանից։ Ռուսաստանի վաստակավոր արտիստը կարծում է, որ այդ ժամանակ օրգանիզմում խախտում է տեղի ունեցել։ «Արդյունքում աշխատանքում քաշս սկսեց օգտագործվել որպես ֆակտուրա, զավեշտ հայտնվեց. դեռ հարկավոր է այդպիսի գեր մարդու որոնել դերասական միջավայրում։ Բայց այդ ամենն աշխատում է մինչեւ որոշակի պահ»,- ասել է Ալեքսանդրը։

Александр Семчев на сцене МХТ им. Чехова

Սեմչովը հավելել է, որ վերջին անգամ նշել է ծննդյան օրը, երվ 25 տարեկան է եղել։ Այդ ժամանակվանից սկսած նա չի նշում ծնունդը։

 

Լուսանկարները՝ КП



© NEWS.am STYLE