58-ամյա Ջուլիանա Մուրը Valentino-ի կարճ զգեստով իրարանցում է առաջացրել Փարիզում

16:13   16 ապրիլի, 2019

Ջուլիանա Մուրը հիանալի կազմվածք ունի եւ սիրում է հիշեցնել այդ մասին՝ ազդեցիկ կերպարներ ընտրելով։ «Գլորիա Բել» ֆիլմի փարիզյան պրեմիերայի համար 58-ամյա դերասանուհին ընտրել էր Valentino ապրանքանիշի հավաքածուում ընդգրկված սպիտակ զգեստը։

Արտասովոր զգեստը դերասանուհին համադրել էր սեւ բարձրակրունկների եւ ադամանդե ականջօղերի հետ։ Մուրի գլխավոր զարդը, սակայն, նրա երջանիկ ժպիտն էր։

Աղբյուրը՝ Bazaar
Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE