Ինչ կարծիքի է Օլգա Բուզովայի նախկին ամուսին Դմիտրի Տարասովն իր հետ քնելու նրա ցանկության մասին

17:49   16 ապրիլի, 2019

Օլգա Բուզովայի սկանդալային հարցազրույցը «Поцеловать, переспать, убить» շոուի ընթացքում նոր խոսակցությունների ալիք է բարձրացրել նրա նախկին ամուսնու՝ Դմիտրի Տարասովի վերաբերյալ։ Օլգան կատակել է, որ դեմ չէ քնել ֆուտբոլիստի հետ։ Ընդ որում, «Դոմ 2»-ի հաղորդավարուհին ավելի ուշ առաջարկված տարբերակներից սեռական հարաբերության համար այլ տղամարդու է ընտրել։

Սկանդալային թողարկումից հետո Տարասովը լուսանկարների շարք է հրապարակել կնոջ՝ Անաստասիա Կոստենկոյի հետ։ Երկրպագուների կարծիքով՝ դա համընկնում չէ։ Հետեւորդները կարծում են, որ Տարասովն անկեղծորեն չի ցուցադրում զգացմունքները։ Բուզովայի հարցազրույցից հետո ֆուտբոլիստը երկու լուսանկար է հրապարակել կնոջ հետ։

Դրանցից մեկում նա գրկել է Անաստասիային եւ համբուրում է նրա շուրթերը։ «Միասին անցկացված ժամանակն անգին է»,- գրել է Տարասովը։

Դմիտրին բոլորին բարին, սեր ու երջանկություն է մաղթել։ Անաստասիան եւս ամուսնու հետ լուսանկար է հրապարակել։ Նա հայտնել է, որ ամուսինը նստել է, քանի որ հոգնել է լուսանկարվել իր հետ։

Շոուի ընթացքում Օլգա Բուզովան այլ խոստովանություն էլ է արել։ Նա նշել է, որ տղամարդկանց հետ վաղուց ինտիմ հարաբերություն չի ունեցել։ Իսկ ռեփեր T-killah-ին նա դավաճան է անվանել։



© NEWS.am STYLE