«Լեռներ, Տաթեւեր ու սեր...». Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

21:43   16 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Վաղ առավոտ, տաք սուրճի հոտ...  Լեռներ, Տաթեւեր ու սեր...  Լավ օր բոլորին»,- մեկնաբանություններում գրել է Իննան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ վերնաշապիկի հետ։ Իննան կարմիր բարձրակրունկներ էր կրում, նրա ձեռքին ծաղկեփունջ էր։ «Ծաղիկը՝ կնոջ ամենասիրելի նվերը երբեւէ... Ո՞րն է ձեր ամենասիրելի ծաղիկը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE