Տղամարդու լավագույն ամառային բույրը. «Chrome Summer Edition» Azzaro-ից

20:27   24 հունիսի, 2013

Ազատ, ժամանակակից եւ սեքսուալ թվալու ձգտումները բերեցին նրան, որ ներկայում օծանելիքը համարվում է կերպարը լրացնելու կարեւորագույն մասը:

Երբ ինքներս մեզ համար բույր ենք ընտրում, այդ անում ենք բնազդաբար: Բայց մեր ընտրությունը մյուսներին տեղեկացնում է, թե ինչպես ենք ինքներս մեզ ընկալում, մեր ցանկալի իմիջի եւ միայն մեզ բնորոշ զգացմունքների լեզվի մասին: Պարֆյումերները մի քանի տասնամյակ առաջ ենթադրում էին, որ «սեփական» բույրը պետք է ընտրել եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե երկար ժամանակ, որպեսզի այն «ներաճի» մեզ եւ շրջապատի համար միայն մեր բույրը համարվի:

Նման բույրերից կարելի է համարել «Chrome Summer Edition»-ը՝ Azzaro-ից:

Azzaro ապրանքանիշի ղեկավար Լորիս Ազորոն ամառն անցկացնում է Միջերկրական ծովի ափերին, թունիսյան Ջերբա կղզու իր տանը: Լորիսի համար արեւելյան մթնոլորտն ասոցացվում է ծովի ջրի, նարնջի ծառի ծաղիկների, բերգամոտի, սեւ թեյի եւ մայրիի բույրերի հետ: Այս բոլոր երանգները հավաքված են Chrome Summer Edition հարդարաջրում, որը, անկասկած, այս ամռանն ամենից տարածվածներից է լինելու:



© NEWS.am STYLE