Չի ուղարկել, սակայն արդեն պատմել է․ Վիրջիլ Աբլոն պարծեցել է Նոտր Դամին գումար հանգանակելու ցանկությամբ

22:08   16 ապրիլի, 2019

Հայտնի դիզայներ, տղամարդկանց հագուստի Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան ղեկավար Վիրջիլ Աբլոն պարծեցել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին ուղղված գումար հանգանակելու ցանկությամբ։ Այս լուրը հայտնի է դարձել նրա Instagram-ի stories բաժնից։

Դիզայները հրապարակել է իր բրաուզերի սքրին շոթը, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է Նոտր Դամը վերականգնելու համար գումար փոխանցելու միջոց փնտրում ։

Картинки по запросу нотр дам де пари

Ավելի վաղ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին ուղղված գումար հանգանակելու ցանկության մասին հայտնել էր միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն եւ Առնո ընտանիքը, որոնք Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ընկերության սեփականատերն են։ Բացի դրանից, ֆրանսիական մասնավոր՝ Foundation du Patrimoine ընկերությունը հայտարարել էր, որ սկսում է միջազգային դրամահավաք։

Լուսանկարը՝ РБК



© NEWS.am STYLE