Տիմատին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում. ռեփերը լուսանկարվել է փոքրիկ երկրպագուների հետ (ֆոտո)

18:45   16 ապրիլի, 2019

Հայտնի ռեփեր Տիմատին, ով գտնվում է Երեւանում, տեսահոլովակ է նկարահանում։ «Երգչին այսօր գրեթե ամբողջ օրն անցկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որն աջակցում է երգչին տեսահոլովակը նկարահանելու գործում»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։ 

Ռեփերը լուսանկարվել է նաեւ «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի թոռների հետ, որոնք երգչի մեծ երկրպագուներն են։

Հիշեցնենք՝ NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տիմատին Երեւանում է։ Երեւանում սպասվում է Black Star Burger ռեստորանի բացումը։



© NEWS.am STYLE