Ուլտրակարճ պիջակ-զգեստ եւ բարձրակրունկներ․ Էմմիի նոր լուսանկարը

22:39   16 ապրիլի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է կարճ պիջակ-զգեստ, սպիտակ ամառային բարձրակրունկներ, իսկ տեսախցիկին շրջված է մեջքով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էմմին մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ համատեղ արխիվայրին լուսանկար էր հրապարակել։ Երգչուհին կադրը չէր մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE