Նա նաեւ պարում է. առավոտյան նվեր Էմիլի Ռատակովսկիից

10:11   17 ապրիլի, 2019

Իսկ դուք գիտե՞ք, որ ամերիկացի դերասանուհի եւ մոդել Էմիլի Ռատակովսկին Instagram-ում 22 մլն հետեւորդ ունի: Թեեւ Ռատակովսկին ամուսնացած է, նա առհասարակ չի բարդույթավորվում ցուցադրել մարմինը տարբեր գայթակղիչ կողմերից: Հերթական շքեղ նվերը մոդելից` հոլովակ, որում նա պարում է թոփլես եւ կրում է միայն կիպ ջինսե տաբատ: Էմիլին պարում է՝ տեսախցիկին մեջքով կանգնած, իսկ պտտվելու խնդրանքներն արհամարհել է, ինչն, ընդ որում, հիացական մեկնաբանությունների դադարի պատճառ չի դարձել:

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

Բոլորովին վերջես, ի դեպ, Էմիլի Ռատակովսլին Instagram-ում լողափին արված լուսանկար էր հրապարակել: Կադրում Էմիլին պատկերված էր գեր ընկերուհու`Քեյթլին Քինգի հետ, ինչը զայրացրել էր երկուպագուներին: Հետեւորդները, չգիտես` ինչու, եզրահանգում էին արել, որ Ռատակովսկին փորձում է փարթամ կազմվածքով ընկերուհու ֆոնին ավելի սլացիկ տեսք ունենալ:



© NEWS.am STYLE