Եվա Բաղդասարյանը՝ հարսանեկան շքեղ զգեստով

23:39   16 ապրիլի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է հարսանեկան, շքեղ, խորը դեկոլտեով զգեստ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում է շքեղ թագը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Եվան կարճ զգեստ էր կրում եւ բարձրակրունկներ։ Հմայիչ լուսանկարին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․ «Բարի լույս»։



© NEWS.am STYLE