Դաժան ճշմարտություն Խոյերի հանդեպ սիրո մասին

21:12   17 ապրիլի, 2019

Ապրիլը Խոյերի ամիսն է:

Խոյերը ֆանտաստիկ մարդիկ են: Նրանք լավագույն սիրեկաններն են Կենդանակերպի բոլոր նշանների մեջ եւ խելքահան են անում ցանկացած երկրպագուի: Բայց սրանք Խոյերի միակ հատկությունները չեն:

Ներկայացնում ենք 10 պատճառ, թե ինչու կարելի է սիրել կամ չսիրել Խոյերին (որոշումը ձերն է):

Նրանք կրակ են

Խոյը կրակոտ նշան է: Նա հսկայական էներգիա է բերում եւ այն կիսում  իր ընտրյալի հետ: Բացի այդ՝ նրանք ընկերական շրջապատի հոգին են: Այդ պատճառով եթե ուզում եք, որ երեկույթը լավ անցնի, անպայման հրավիրեք նրանց: Միաժամանակ, նրանք արագորեն բռնկվում են, այդ պատճառով ավելի լավ է չսադրել նրանց:

Նրանք հսկայական «ես» ունեն

Խոյ կանանց պետք են մարդիկ, որոնք «շոյում» են նրանց «ես»-ը, երբ նրանց դա պետք է: Այդ պատճառով, եթե չեք կարողանում հաճոյախոսություններ անել եւ անկեղծորեն հիանալ Խոյերով, մի փորձեք մտերմանալ նրանց հետ:

Նրանք նախաձեռնող են

Խոյերն ամեն ինչ փորձել են, դե՝ գրեթե ամեն ինչ: Բայց եթե նրանց դուր չի գալիս այն, ինչը նրանք առաջին անգամ են անում (կամ նրանք դրանում այնքան էլ լավը չեն), հազիվ թե կրկին փորձեն:

Նրանց ամեն ինչ արագորեն ձանձրացնում է

Եթե սեքսի, կենսուրախության կամ զրույցի հարցում չեք հասնում Խոյի հետեւից, ուրեմն նրա համար զույգ չեք:

Նրանք տեսնում են ընդհանուր պատկերը

Մանրուքները նրանց չեն հետաքրքրում: Նրանք ծրագրերի, գաղափարների մասին լայն իմաստով են մտածում:

Նրանք ագրեսիվ են

Եթե կանգնել եք նրանց ճանապարհին, անկեղծորեն ցավակցում ենք ձեզ: Խոյն ամեն ինչ կփոշիացնի իր նպատակին հասնելու ճանապարհին:

Նրանք կրքոտ են սիրում

Խոյերը սիրահարվում են արագորեն եւ էնտուզիազմով: Երբ Խոյը սիրում է ձեզ, անպայման կզգաք դա:

Նրանք կյանքը վայելում են նրա ցանկացած արտահայտմամբ

Նրանց ամեն ինչ ուրախացնում է՝ ճամփորդություն, գրականություն, թատրոն, հետաքրքիր մարդիկ, աշխարհը, դուք:

Նրանք չափազանց հավատարիմ են

Նրանք կարողանում են ընկերություն անել եւ պաշտպանում են նրանց, ում սիրում են: Այդ պատճառով պետք չէ նեղացնել նրանց ընկերներին. նրանք ամբողջ կյանքում կհիշեն վիրավորանքը եւ չեն հանգստանա, մինչեւ վրեժ չլուծեն: Եթե ոչ գործով, ապա գոնե խոսքով:

Նրանք համառ են

Նրանք ասում են գրեթե այն ամենը, ինչ ուզում են ասել, հատկապես իրենց լավ ճանաչող ընկերների շրջապատում: Նրանց համար չափազանց դժվար է չխոսել այն ամենի մասին, ինչ զգում են:

 



© NEWS.am STYLE