«Այլեւս չեմ կարողանում միայնակ քնել». Անի Լորակը ծանր է վերապրում ամուսնալուծությունը

11:11   17 ապրիլի, 2019

Երգչուհի Անի Լորակի եւ Մուրատ Նաչլաջողլուի ամուսնալուծությունը նրա համար սթրեսի պատճառ է դարձել: Զույգը միասին ապրել է ավելի քան 10 տարի եւ դաստիարակել դստերը: Վերջերս աստղը որոշել է պատմել իր զգացմունքների մասին ամուսնուց բաժանվելուց հետո:

Վերջին շրջանում Անի Լորակն ամբողջությամբ խորասուզված է աշխատանքի մեջ, թողարկել է «Ես քեզ սպասում էի» («Я тебя ждала») երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Սակայն կոմպոզիցիան ոչ թե հերթական նորությունն է, այլ անկեղծ խոստովանություն. Լորակը փորձել է արտահայտել իր ցավն ու հիասթափությունը նախկին սիրուց:

Հոլովակում երգչուհին ցուցադրում է շքեղ կազմվածքը, սակայն չի զսպում արցունքները: «Այլեւս չեմ կարողանում միայնակ քնել: Ես քեզ սպասում էի, ու՞ր ես դու: Դժվար է սովորել»,- եզրափակել է երգչուհին:

Ի դեպ, Լորակի նախկին ամուսինը հաճախ է հանդիպում նրանց դստերը` Սոֆյային: Նա ընտանիքին ուղեկցում էր ԱՄՆ հանգստի ընթացքում: Մեկ տարի առաջ նրա շրջապատում նույնիկս հույս ունեին, որ զույգը, որը միասին 10 տարի է ապրել, շուտով կվերամիավորվի: «Կարծում եմ` Անի Լորակը եւ Մուրատը մինչ այժմ սիրում են իրար: Չէ՞ որ իսկական զգացմունքները չեն կարող մահանալ մեկ, երկու օրվա, մեկ ամսվա ընթացքում»,- ասում էին աղբյուրները: Ընդ որում, Լորակի նախկին ամուսինը նշել է, որ երգչուհին իր կյանքում կմնա որպես յուրօրինակ էջ: «Դու միակն ես: Մենք միասին կլինենք, թե ոչ, դու միակն ես»,- գրել է նա:

Աղբյուրը` Starhit



© NEWS.am STYLE