Այսօր սուրճի միջազգային օրն է. ինչպես է պատրաստվում բուրավետ ըմպելիքը տարբեր երկրներում

12:06   17 ապրիլի, 2019

Այսօր սուրճի միջազգային օրն է։ Ավելի ճիշտ, ամբողջ աշխարհում սուրճի սիրահարները կարծում են, որ սուրճի օրը տարվա ընթացքում երկու անգամ է նշվում՝ հոկտեմբերի 1-ին եւ ապրիլի 17-ին։ Այնպես որ, շնորհավորում ենք։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնոպարտն ասում էր, որ թունդ սուրճը վերակենդանացնում է իրեն։ Նապոլեոնի շրջանից բավական շատ ժամանակ է անցել, սակայն ըմպելիքի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել։ Պատկերացրեք  թարմ պատրաստված սուրճի անկրկնելի բույրը. բառերը չեն բավականացնի՝ այս հրաշալի  ըմպելիքը նկարագրելու համար։ Պարզվում է՝ յուրաքանչյուր երկիր սուրճի պատրաստման իր գաղտնիքներն ունի, իսկ որոշ բաղադրատոմսեր ձեզ համար բացահայտում կդառնան։ Հայաստանում, օրինակ, դժվար է պատկերացնել կարեւոր հանդիպումն առանց սուրճի՝ լինի դա ժամանց ընկերուհիների հետ, թե գործնական հանդիպում, որը ներառում է պայմանագրի ստորագրում։ Կասկած չի հարուցում, որ մեզ մոտ սուրճ ըմպելն արարողակարգ է։

Սուրճ՝ պատրաստված ջազվեում (Հայաստան)

Похожее изображение

Հայաստանում սուրճին ավելի շատ են նախապատվություն տալիս, քան թեյին։ Սերմերն ու ստացվող ըմպելիքը հայոց լեզվում նույն անվանումն ունեն՝ սուրճ։ Սուրճի պատրաստման հիմնական գաղտնիքը սերմերն առավելագույնս մանր աղալն է։

Լապլանդական սուրճ (Ֆինլանդիա)

Նախ ավելավցում է պապլանդական պանիրը, ապա՝ սուրճը։

Ձվով սուրճ (Վիետնամ)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Բաղադրատոմսը ներառում է ձվի դեղնուց, խտացրած կաթ, շաքար եւ տաք սուրճ։

Էսպրեսո հռոմեական ձեւով (Իտալիա)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Էսպրեսո՝ մի փոքր կիտրոնով․ ընդ որում օգտագործելուց առաջ հարկավոր է կիտրոնը գդալով «ճզմել» բաժակի պատերին կամ հատակին։

Լագրիմա (Արգենտինա)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Կաթին ավելացվում է միայն մի քանի կաթիլ սուրճ։ Պարզ ասած՝ սա ավելի շատ կաթ է սուրճով։

Բոնբոն (Իսպանիա)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Սա էսպրեսո է խտացրած կաթով։ Իսկ եթե սովորական կաթը խառնեք խտացրած կաթի հետ, կստացվի leche y leche։

Համեմունքներով սուրճ (Մարոկո)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Բաղադրատոմսում ներառված են քունջութի սերմեր, սեւ պղպեղ եւ մշկընկույզ, ինչպես նաեւ սուրճի սերմեր… արդյունքում իսկապես թունդ ըմպելիք է ստացվում։

Թեյով սուրճ (Հոնգկոնգ)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Թեյի եւ կաթով սուրճի խառնուրդը տպավորում է հենց առաջին ումպից։ Հարկավոր է  սեւ թեյ, պղպեղ, խտացրած կաթ եւ սուրճ։

Ֆրապե (Հունաստան)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Սուրճ, պաղպաղակ, կաթ, սառույց՝ ահա համեղ frappé-ի բաղադրիչները։

Ֆարիսեյ (Գերմանիա)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Այս ըմպելիքը Գերմանիայում ստեղծվել է ըտանեկան արարողությունների ընթացքում ալկոհոլի առկայությունը քողարկելու համար։ Հարած սերուցքի տակ «թաքնված է» ռոմի լուրջ քանակ։

Տոբուս (Սենեգալ)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Սուրճի տապակման ընթացքում ավելացվում են գվինեական պղպեղի սերմեր։ Ըմպելիքը պատրաստվում է սովորական ֆիլտրացված սուրճի նման։

Նարնջով սուրճ (Ճամայկա)

Как выглядит чашка кофе в разных странах мира

Ճամայկան առաջին հերթին ասոցացվում է ռոմի հետ։ Զարմանալի չէ, որ ավանդական սուրճը պատրաստում են՝ ավելացնելով այս թունդ ալկոհոլային ըմպելիքը:

Աղբյուրը՝ Adme.ru



© NEWS.am STYLE