«Աշխարհն իմն է». Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը

10:45   17 ապրիլի, 2019

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը կիսվել է նոր, ջերմ լուսանկարով։

Քրիստինեն, որը նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, իր միկրլոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, լուսանկար է հրապարակել փոքրիկ որդու հետ։ «Աշխարհն իմն է»,- սիրառատ լուսանկարը մեկնաբանել է ոճային երգչուհին․ նա մոխրագույն տաբատ է կրում եւ նույն գույնի պիջակ։

View this post on Instagram

A post shared by Christine Pepelyan (@christinepepelyanofficial) on

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին Instagram-ում հոլովակ էր տեղադրել, որում կադրեր են ներառված երգչուհու եւ որդու՝ Արեգի մասնակցությամբ։ «Դու եկար իմ կյանք, իմ Կյանք…»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։ Հոլովակում հնչում էր երգիչ Հայկոյի կատարումը։



© NEWS.am STYLE