Քիթ Հարինգթոնը «Գահերի խաղ»-ի նկարահման ընթացքում բարձրակրունկնե՞ր է կրել

14:06   17 ապրիլի, 2019

Քիթ Հարինգթոնը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերակատարմամբ, իսկապես կապվել է իր կերպարի հետ։ Մի առիթով նա նույնիսկ խոստովանել է, որ արտասվել է, երբ հասկացել է, որ ժամանակն է բաժանվել Ջոն Սնոուից։ Բայց Հյուսիսի թագավորի դեպքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։

Ամերիկյան «Esquire»-ին տված հարցազրույցում դերասանն ասել է․ «Իմ կոստյումը 33 ֆունտ էր կշռում (մոտ 15 կիլոգրամ), եւ ես այն կրել եմ ամբողջ օրվա ընթացքում՝ ավելի քան 10 ժամ։ Բացի այդ՝ ինձ մոտ նաեւ սուր կար՝ հավելյալ երկու կիլոգրամ։ Ես նաեւ բարձրակրունկներ էի կրում, քանի որ ես ցածրահասակ եմ, իսկ նրանց հարկավոր էր, որ մյուսներից ավելի բարձրահասակ լինեմ։ Պատկերացրեք՝ այդպիսի քաշ ունեցող հագուստ կրել ամեն օր եւ դա անել բարձրակրունկներով»։ Իսկ կադրում նրա բրուտալ տեսքից դժվար է հասկանալ դա։

Картинки по запросу jon snow giphy



© NEWS.am STYLE