Վառ ու ոճային. Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը

11:53   17 ապրիլի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր ոճով։ Նա նոր լուսանկար է հրապարակել Facebook-ի Stories հատվածում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Արփինե Հովհաննիսյանը նախապատվություն է տվել վաղ գույնի շրջազգեստին, որը համադրել է կրեմագույն վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են շրջազգեստի երանգի բարձրակրունկ կոշիկները։ Որպես աքսեսուարներ՝ Արփինե Հովհաննիսյանն ընտրել է ժամացույց, թեւնոց եւ ականջօղեր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր հետաքրքիր նախշերով շրջազգեստով, որը համադրել էր վառ նարնջագույն բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի կոշիկներն ու ժամացույցը։ «Գարունն ամենուր է»,- սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել էր Արփինե Հովհաննիսյանը։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի, Instagram



© NEWS.am STYLE