Իվանկա Թրամփը՝ Zara-ի վառ կոստյումով

12:49   17 ապրիլի, 2019

Բյուջետային ապրանքանիշեր սիրում են շատ հայտնի նորաձեւ կանայք, որոնք ստիպված են հագնվել խիստ դրես կոդի շրջանակներում։ Թագուհիներ Լետիցիան եւ Ռանիան, Քեյթ Միդլթոնը, Մեգան Մարքլը հաճախ են հանրության շրջանում հայտնվում այդ ապրանքանիշերի գեղեցիկ հագուստով։

Բացառություն չէ նաեւ Թրամփ ընտանիքը․ թե Մելանյա Թրամփը, թե Իվանկան բազմաթիվ անգամներ կրել են հասանելի ապրանքանիշերի հագուստ։ Մի քանի ժամ առաջ Դոնալդ Թրամփի դուստրը Եթովպիան լքել է Zara ապրանքանիշի վառ դեղին կոստյումով։ Իվանկան հրաշալի տեսք ուներ դրանով եւ կերպարն ամբողջացրել էր իդեալական աքսեսուարներով՝ Vince Camuto-ի պայուսակով եւ բարձրակրունկներով։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE